Արսեն Սարգսյանը՝ Սասնա ծռեր» խմբին հաց տարած Արթուր Սարգսյանի եղբայրը, պատմում է կալանավորված եղբոր առողջության մասին: «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանը կիրակի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն և նույն օրը նորից տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Քրեակատարողական վարչությունը հաղորդագրություն է տարածել, որ Սարգսյանի մոտ ախտորոշվել է «Էրոզիվ բուլբիտ, մակերեսային գաստրիտ»: Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ, ստանում է նշանակված դեղորայքային բուժումը: Սարգսյանի մոտ առկա է զինծառայության ընթացքում ստացած Բեխտերևի հիվանդություն, որը ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում: Արթուր Սարգսյանը հինգ ամիս է՝ գտնվում է կալանքի տակ: Նա մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ:
© Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Սիվիլիթաս հիմնադրամին: ՍիվիլՆեթի խմբագրական քաղաքականության համաձայն` արգելվում է օգտագործել ՍիվիլՆեթի նյութերը առանց պատշաճ հղման, ներբեռնել և այլ օնլայն հարթակից վերբեռնել ՍիվիլՆեթի պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը` առանց համապատասխան համաձայնության:
© Copyright of this report belongs to the Civilitas Foundation. In accordance with the editorial policy of CivilNet (the media project of the Civilitas Foundation), materials may not be reproduced, distributed, transmitted, displayed, published or broadcast without the prior consent of CivilNet. You may not alter or remove any trademark, copyright or other notice from copies of the content.