ՄԱՔՐԵԼՈՎ ԱՆՑՅԱԼԻ ՓՈՇԻՆ - 63-ամյա Ռաֆիկ Մանուկյանը չգիտի, թե ինչ բան է քունն ու հանգիստը: Սեփական արմատների փնտրտուքը նրան տարել է Հայաստանի տարբեր ուղղություններով: Իր ինքնության մասին ունեցած կցկտուր տեղեկություններն ու որոշ հիշողությունները համադրելով՝ նա եկել է այն եզրահանգման, որ ինքն իր մոր հարազատ տղան չէ: Սակայն դա չի խանգարել նրան ամբողջ կյանքում իրեն պահած ու խնամած կնոջը մայրիկ անվանել: 2001թվականին տիկին Լուսիկը հեռացավ կյանքից՝ իր հետ տանելով բազմաթիվ հարցերի պատասխաններ, պատասխաններ, որոնց ամենաճշգրիտ կերպով տիրապետում էր հենց ինքը: Այս ամենից պարոն Ռաֆիկը թեև հուսահատվեց, բայց առավել մեծ ջանքերով շարունակեց փրտրտուքը` անցյալի փոշին իր վրայից մաքրելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ԹՈՔ ՇՈՈՒ
երկուշաբթի-ուրբաթ 19:20 ATV-ի եթերում!!!