Ես քեզ սիրել եմ, չեմ ատի երբեք:
Իսկական սերը չի կարող ատել:
Միայն կափսոսեմ, որ սիրել եմ քեզ Ես քեզ սիրել եմ, չեմ ատի երբեք:
Գուցե քեզ նման շատ շատերը կան,
Գուցե եվ դու ես նմանը միայն:
Եթե քեզ նման մեկին հանդիպեմ,
Չեմ սիրի երբեք, ես հաստատ գիտեմ:
Շատ բարդ է կյանքը, գուցե ինձ համար,
Առավել բարդ է մարդն իր էությամբ:
Ես քեզ չեմ ատի. ապրիր քեզ համար:
Թող չհանդիպես երբեք բարդության:
Ես քեզ սիրել եմ, չեմ ատի երբեք:
Իսկական սերը չի կարող ատել:
Ատում են միայն անզորությունից,
Կատաղությունից ու հիվանդ խանդից:
Պետք է հարմարվել, կյանքի հետ քայլել:
Պետք է այս կյանքում նոր էջեր բացել:
Նոր կյանքով ապրել, ծաղկել ու շնչել:
Եվ դաԺան ցավը շատ խորը թաղել...
Պարույր Սևակ