Կարմիրգյուղ համայնքից կամավորական սկզբունքով Արցախ են մեկնել 11 երկրապահներ, որոնք այս պահին գտնվում են սահմանապահ զինվորի կողքին: Ի թիվս շատ համայնքների՝ Կարմիրգյուղ համայնքի ողջ հասարակությունը ևս ամենատարբեր կարգի օգնությունների հավաքման տեսքով մասնակցություն ցուցաբերեց Արցախի խաղաղ բնակչությանը, առաջնագծում գտնվող զինվորներին ու կամավորներին: Հայրենասիրական նախաձեռնությանը միացել են նաև Ռոստով քաղաքում գտնվող կարմիրգյուղացիները: