Խաչվերացի տոնին ընդառաջ Շիրակի մարզի Ոսկեհասկ համայնքի մուտքի մոտ խաչ կտեղադրվի, իսկ սեպտեմբերի 8-ին կկատարվի խաչի օծումը: Մտահղացումը Ոսկեհասկի բնակիչներինն է: Համայնքապետարանի միջոցներով տեղադրվող խաչն, ըստ ոսկեհասկցիների, հույսի ու հավատի ամրապնդման եւս մեկ հնարավորություն է: