Երևանի Էրեբունի վարչական շրջանի Խորենացի փողոցում մեկնարկած հանրահավաքն ավարտվեց երթով: Հազարավոր ցուցարարներ զուռնա-դհոլի հնչյունների ներքո վանկարկումներով անցան Նար-Դոս-Չարենց-Նալբանդյան-Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծ փողոցներով: Նրանք կանգ առան ոստիկանության և ԱԱԾ-ի գլխավոր շենքերի մոտ՝ որպես բողոքի նշան հուլիսի 26-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների:
http://yerevan.today/