25.09.2012թ-ին “ՍԱՏԱՐ”Հաշմանդամների ՀԿ-ն Վայոց Ձոր մարզի Մալիշկա գյուղում էր: Հկ-ի միջնորդությամբ գյուղի N2 դպրոցում դասարանի անվանկոչություն էր: ՀԿ-ի անդամները գյուղի հասարակության, դպրոցի ուսուցչական կազմի հետ այցելեցին գյուղի Ազատամարտում զոհված Ազատամարտիկների շիրիմներին, այնուհետև Ազատամարտում զոհվածների հուշաքարի մոտ արվեց ծաղկեդրում և խնկարկություն: Եղանելույթներ բոլոր զոհվածների հիշատակին: Այնուհետև դպրոցում ծափողջյունների ներքո պատմության դասարանի վրա փակցվեց հուշատախտակ` Գագիկ Ռազմիկի Սարգսյանի անվամբ: Դպրոցի տնօրինությունը կազմակերպել էր հուշ-ցերեկույթ նվիրված Հորադիզում հերոսաբար զոհված` Գագիկ Սարգսյանի հիշատակին: Գագիկի դասվարը, դասընկերները և մարտական ընկերնները պատմեցին հուշեր Գագիկի մանկությունից և հասուն տարիքում մարդկային շատ արժանիքների մասին: Դպրոցականները երգերով և արտասանություններով` նվիրված Գագիկին` դպրոցի լեփ-լեցուն դահլիճում հուզեցին բոլոր ներկաներին: Վերջում “ՍԱՏԱՐ”Հաշմանդամների ՀԿ-ի նախագահ` Հունան Հունանյանը ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի անունից Հայոց բանակի 20-ամյակի , Անկախության 21-ամյակի կապակցությամբ <<ՀՀ զինված ուժեր 20 տարի>>հոբելյանական մեդալով պարգեվատրեց Ազատամարտի մասնակիցներ` Ռազմիկ Ժիրայրի Ստեփանյանին, Նորիկ Գարեգինի Մնացականյանին, Գագիկ ԲաբկենիՍարգսյանին: Տրվեց նաև “ՍԱՏԱՐ” Հաշմանդամների ՀԿ-ի շնորհակալագրեր: Դպրոցից դուրս գալիս բոլոր մասնակիցները թարմ ծաղիկներ դրեցին դպրոցի բակում տեղադրված Գագիկ Սարգսյանի անվան հուշաքարին, այնուհետև Մալիշկա գյուղից մի խումբ` Գագիկի համագյուղացիները, դասընկերները, մարտական ընկերները և Գագիկի հայրը գնացին Արփա գետի ափ` ՀԿ-ի կողմից կազմակերպաված հիշատակի ճաշկերույթին