SHAMSHYAN.com են դիմել Գեղարքունիքի մարզի Ճմբարակ քաղաքում բնակվող, նախկին պայմանագրային զինառայող, 37-ամյա Արտակ Օհանյանի հարազատները, ովքեր, վրդովված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների անմարդկային վերաբերմունքից, դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում թե Ա. Օհանյանն ասում էր. «18 տարի ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, 18 տարի իմ զինակից ընկերների հետ առաջնագիծն ենք պահել։ 2019-ի օգոստոսի 5-ին հերթական ծառայության ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից վիրավորում եմ ստացել։ Շնորհիվ բժիշկների, այդ թվում՝ Մուրացանի հոսպիտալի, իմ կյանքը, որ մազից է կախված եղել, հնարավոր է եղել փրկել։ Երկար ժամանակ բուժումներ ստանալուց հետո պաշտպանության նախարարությունը ինձ էպիկրիզ է տվել, որով հասնում է հաշմանդամության 2-րդ կարգ, սակայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ճամբարակի բաժինը մի անհեթեթ ու անգրագետ պատասխան է տալիս՝ ասելով. «Եթե ինքնուրույն կարողանում ես շորերդ հագնես, ապա քեզ 2-րդ կարգ չի հասնում։ Հիմա, առիթից օգտվելով, դիմում եմ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանին։ Հարգելի նախարար, եթե սոցապը ձեր կողմից իմ առողջականի վերաբերյալ տված էպիկրիզը համարի անկապ թուղթ, ապա խնդրում եմ՝ կամ թող պաշտպանության նախարարությում հետամուտ լինեն, թե ինչի համար է սոցապը նման անգրագետ պատասխան տալիս, կամ էլ ես պատրստ եմ մյուս տարիներն անցկացնել զինված ուժերում»։
Մանրամասները`
https://shamshyan.com/hy/article/2020/03/02/1148741/