Այս օրերին համայն հայությունն ու աշխարհի առաջադեմ մարդկությունը հիշում է անցյալ դարի առաջին ցեղասպանությունն ու պահանջում իրերը իրենց անուններով կոչել: Հաճախ սակայն լռության է մատնվում փաստը, որ անցյալ դարասկզբին ծավալաված հայաջինջ քաղաքականությունը շարունակվեց նաև դարի վերջերին. նպատակն ու ձեռագիր նույնն էր. հեղինակն էլ Թուրքիայի կրտսեր եղբայրն էր` Ադրբեջանը: Եվ եթե Սումգայիթի կամ Բաքվի ջարդերի մասին իրողությունը ավել կամ պակաս չափով ներկայացվում է, ապա մոտ 4000 բնակիչ ունեցող հայկական մի ողջ գյուղի ոչնչացման փաստն այսօր լռության անհասկանալի քողով է ծածկված: Մարաղայի կոտորածից 18 տարի է անցել, սակայն վերքերը դեռ չեն սպիացել, հիշողությունները դեռ թարմ են, իսկ մեղավորները` անպատիժ: Ի±նչ են տեսել, ի±նչ են կորցրել, ի±նչ են ապրել մարաղացիները: