Թե պայքարես երգը գրված է անհայտ հասցե հեռուստանախագծի համար: Այն պայքարի և չնահաջելու ուղերձ է: Բազմիցս համոզվել ենք, որ երգերը ևս կարող են ոգեշնչման և ոգեկոչման առիթ դառնալ: Այս երգը հենց այդ սկզբունքով է ստեղծված: Երբեք մի թուլացեք, և հասեք ձեր հաղթանակներին:
Թե պայքարես
Մենք քայլում ենք ու հստակ շարժվում ենք միշտ առաջ,
Այս խաղում կյանքի պայքար է` կա նաև նահանջ,
Անսպասելի բարդ ու անանց փորձություններ են,
Մեզ համար դեռ շատ գաղտնի է անհայտ հասցեն:
Կրկներգ
Թե ընկնում ես վերկաց կանգնիր, մի թուլացիր,
Ու պայքարիր հաղթանակին ձգտիր, հասիր,
Այս անհայտ հասցեն գաղտնի է, բայց դեռ հույս կա,
Թե պայքարես հաղթանակի լույսը կգա:
Մեր ձեռքի ջահերն անմար են ճամփեքին խավար,
Մեր քայլերը անվարան են, մեր հոգին` համառ,
Կեղծն ու սուտը վերանում են այս կյանքի խաղից,
Մութը լույսի մեջ կորում է մեր պայքարից:
Կրկներգ
Թե ընկնում ես վերկաց կանգնիր, մի թուլացիր,
Ու պայքարիր հաղթանակին ձգտիր, հասիր,
Այս անհայտ հասցեն գաղտնի է, բայց դեռ հույս կա,
Թե պայքարես հաղթանակի լույսը կգա: