Ուխտագնացի ճանապարհորդությունը (2008) HD
Ֆիլմը նկարահանվել է Ջոն Բունյանի համանուն գրքի հիման վրա՝ «Ուխտագնացի ճանապարհորդությունը դեպի երկինք»:
Ֆիլմում ներկայացված է ժամանակակից իրականությունը: Գլխավոր հերոսը քրիստոնյա է, ով գիրքը կարդալուց հետո սկսում է անհանգստանալ իր և ընտանիքի համար: Նա շարունակ ասում է, որ քաղաքը կրակով ջնջվելու է երկրի երեսից:
Այս մտքերը սկսում են ընկճել հերոսին, սակայն ընտանիքն ու ընկերները չեն հավատում վերջինիս:
Ի վերջո, նա ուղևորվում է դեպի երկնային երկիր, ուր փրկություն կգտնի իր և ընտանիքի համար: