Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը
14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 1 տան բակում մարտական ական է հայտնաբերվել: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիովերն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ:
Մանրամասները`
https://shamshyan.com/hy/article/2019/03/08/1119306/