https://youtu.be/VmI6Lk3yhPQ
«01-99», 1959 թվականին Հայֆիլմում նկարահանված կարճամետրաժ կատակերգական ֆիլմ, Մհեր Մկրտչյանի գլխավոր դերակատարմամբ։
Սյուժե
Ֆիլմում իրադարձությունները ծավալվում են գլխավոր հերոս Գարսևանի շուրջը, որը պետք է բրիգադիր Սիսակի հանձնած գինու տակառիկը փոխանցի ոմն Պողոսի, որին նա դեմքով չի ճանաչում, սակայն գիտի նրա հեռախոսահամարը՝ 01-99։ Ճանապարհին, սակայն, չդիմանալով գինու գայթակղությանը՝ Գարսևանը տակառիկից գինի է խմում, ինչի հետևանքով հարբելով՝ ուշաթափված ընկնում է ճանապարհի եզրին։
Պատահական անցորդներից մեկը նրան վերցնում է ճանապարհից իր ավտոմեքենայով, իսկ Գարսևանը կիսասթափ վիճակում ասում է 01-99 բառերը։ Մեքենայի վարորդը մտածում է, որ նրան վրաերթի են ենթարկել, և դա էլ մեքենայի պետհամարանիշն է, և նրան տանում է հիվանդանոց, որտեղից նրանց ուղեկցում են պետավտոտեսչություն։
Դերերում
Մհեր Մկրտչյան – Գարսևան
Մուրադ Կոստանյան – Պետրոս
Արման Կոթիկյան – Պողոս
Անատոլի Թորգոմյան – Ալիկ
Լիլիա Հովհաննիսյան – Արփիկ
Գևորգ Չեպչյան – Աշոտ
Ջեմա Սարիբեկյան – Ամալյա
Ավետիք Ջրաղացպանյան – լեյտենանտ
Թաթուլ Դիլաքյան – ավագ
Հարություն Հայրապետյան – Սեթո
Արամ Ամիրբեկյան – գնորդ
Մայիս Կարագյոզյան – ֆուտբոլիստ
Զարեհ Տեր-Կարապետյան – դրվագ
Ստեղծագործական խումբ
Սցենարի հեղինակ՝ Հայկ Վարդանյան, Զարեհ Տեր-Կարապետյան
Բեմադրող ռեժիսոր՝ Ա. Մարտիրոսյան
Բեմադրող օպերաոր՝ Ն.Սիմոնյան
բեմադրող նկարիչ – Վալենտին Պոդպոմոգով
Կոմպոզիտոր՝ Ղազարոս Սարյան
Հնչյունային օպերատոր – Շ. Գրիգորյան
Խմբագիր – Սաբիր Ռիզաև
Տնօրեն – Կ. Հովհաննիսյան
01-99 - 1959 - հատված