Լոռու մարզ, Մարգահովիտ գյուղ
Նյութը պատմում է լեռների մեջ ծվարած Մարգահովիտի մասին՝ գյուղ, որտեղ առավոտները սկսվում են թղթախաղով ու բակային զրույցներով, իսկ օրը ավարտվում է խաղաղությամբ ու հողի հոտով։
Գյուղացիների պատմությունները՝ Ժորա պապի դժգոհությունից մինչև Սամվել պապի պարզ երջանկությունը, բացում են Մարգահովիտի իրական դեմքը․ գյուղ, որը ապրում է աշխատանքի, հողի ու հույսի շնորհիվ։