ՄԱՍ 2
https://youtu.be/HjBT-9otf_M
ՄԱՍ 3
https://youtu.be/m8Kljse57Zc
Հայկական Այ-Թի ընկերությունների ռազմակիրառական նոր լուծումների առաջին գնորդը, ամենայն հավանականությամբ, ոչ թե Հայաստանն է լինելու, այլ Եթովպիան: Համենայնդեպս, բանակցությունների դինամիկան դա է հուշում: Հայկական ընկերությունները դուրսն են փորձում սպառող գտնել, որովհետև մեր երկրում կիրառվող գնումների ընթացակարգը, որքան էլ տարօրինակ է, օտարերկրյա արտադրողների համար ավելի նպաստավոր է, քան տեղականների: Գործող օրենսդրության պայմաններում հայկական ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելը գրեթե անհնար է, անկախ այն բանից, թե ով կղեկավարի ոլորտը: