Մայիսի 14-15-ը Մարտունի քաղաքում եւ Վերին Գետաշեն համայնքում անցկացվել է Գեղարքունիքի մարզի ծանրամարտի պատանիների առաջնություն, որին մասնակցել են նաեւ Սեւանի Նորիկ Դագարյանի անվան մարզադպրոցի ծանրամարտիկները: Նրանցից 7-ը գրավել է պատվավոր առաջին հորիզոնականը: Իսկ մայիսի 15-ին Երեւանում տեղի ունեցած ուժային եռամարտում սեւանցի 3 ծանրամարտիկներ նույնպես գրավել են առաջին հորիզոնականը: