ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում կառուցվել է նոր, ժամանակակից դպրոց։ Աշակերտներն ուրախությամբ և ոգևորությամբ սկսել են ուսումնական տարին նոր շենքում՝ հարմարավետ դասասենյակներով և արդիական տեխնիկայով։
Դպրոցի հնաբնակներից մեկը՝ շախմատի ուսուցիչ Տիգրան Մարգարյանը, այստեղ աշխատում է երկար տարիներ․ նա սկսել է դասավանդել այն ժամանակ, երբ դպրոցը գործում էր փայտաշեն տնակներում՝ առանց տարրական պայմանների։
Այսօր Տիգրան Մարգարյանը շարունակում է դասավանդել նորակառույց դպրոցում՝ արդեն որպես ատեստավորված ուսուցիչ, նույն նվիրումով ու պատասխանատվությամբ՝ պատրաստելով նոր սերնդի շախմատիստներ։
14.11.2025