🌸🌸🌸ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼԻնչքան էլ հողմեր շառաչեն ‘ իզու՜ր,
Մասիսը երբե´ք չեն կարող հարթել,
Ինչքան էլ թեկուզ հայը մնա լուռ,
Անցյալը սակայն նա չի մոռացել:
Նա չի մոռացել , Ինչպե՞ս մոռանար
Ձայների արքա մեր Կոմիտասին,
Ինչպե՞ս մոռանար Ռուբեն Սևակին
ՈՒ մեծ բանաստեղծ Սիամանթոյին…
Նա չի մոռացել, չի էլ մոռանա.
Մասիսը գերված, Անին մեր ավեր
Ղարս ու էրզրում, Վան ու Երզնկա
Մեզ սպասում են նորից անհամբեր.
Մեզ, որ Տեր-Զորի անապատներում
Անհետ ու անհուշ ուզեցին կորցնել,
Սակայն մենք այստեղ’ մայր հողի գրկում
Աճեցինք նորից, երգինք հորովել
Մեզ, որ կոտորել են մարդուկները թուրք,
Այդ բիրտ գազաններն անապատների,
Բայց հանճարներ ծնող մի ժողովուրդ
Իր Նարեկներով դարեր պիտ ապրի:
Նա պիտի ապրի իր կուլտուրայով,
Իրեն արհեստով ու