
Ինչ-որ մեկը համալսարանն ավարտել է 22 տարեկանում, բայց մի քանի տարի աշխատանք է փնտրում, մյուսը՝ այդ տարիքում արդեն մի քանի աշխատատեղ է փոխել ու հարուստ փորձ ունի։ Ինչ-որ մեկը դարձել է տնօրեն 25 տարեկանում, բայց մահացել 50-ում, ինչ-որ մեկն էլ տնօրեն է դարձել 50-ում, բայց մահացել 90-ում։ Որևէ մեկն ունի ընտանիք ու երեխաներ, իսկ մյուսը՝ չունի, դեռ միայնակ է։
Մակրոնը դարձել է նախագահ 39 տարեկանում, իսկ Ռոբերտ Մուգաբեն՝ 63-ում։ Շումախերը չեմպիոն է դարձել 25-ում, բայց Նինո Ֆարինոն՝ 44-ում։ Ուորեն Բաֆեթը միլիարդատեր է դարձել 56-ում, բայց Մարկ Ցուկերբերգը՝ 23-ում։ Քայլի Ջեները 21-ում դարձել է միլիարդատեր՝ իր ետևոմ թողնելով բազմաթիվ միլիարդատեր երիտասարդ տղաների։ Հայտնի գործարար Արթուր Գինեսը 56 տարեկանում ուներ 10 երեխաներ, իսկ Ջորջ Քլունին հայր դարձավ 55 տարեկանում։
Ամեն մեկն այս կյանքում իր անձնական մրցաշարն ունի, սեփական ճանապարհով, ռեսուրսներով ու հնարավորություններով, միակ տարբերությունը ժամանակն է։ Ամեն մեկն ունի իր սեփական հեռավորությունը, որն անցնում է ամեն օր, իմաստ չունի քո հեռավորությունը չափել մյուսի հետ, որովհետև դու չգիտես, թե ինչ կար նրա ճանապարհին ու ինչերի միջով է անցել այդ ընթացքում։ Այնպես որ
Մի ուշացեք մրցաշարից
Երբեք ուշ չէ սկսել
Մի համեմատվեք, բոլորի ճանապարհները տարբեր են...
Պ․ Զիլի

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев