"Չի գրում, ուրեմն չի հիշում/ուզում" կոնտեքստը սխալա մենակ միակողմանիության դեպքում. երբ վախ կա, որ քեզ քո ուզած պատասխանը չեն տալու, "կարոտել եմ քեզ"-դ անանկեղծ են ընկալելու: Բոլորս ասում ենք` սխալա էտ արտահայտությունը, բայց բոլորս էլ ինչ-որ մեկի չգրելու դեպքում տենց ենք մտածում: Նենց որ հերիքա անգիր արած արդարացումներ փնտրեք, չեն գրում, որովհետև առանց ձեզ էլա կյանքը լիարժեք, իրանք ձեր կարիքը չունեն: Ռադ արեք տենց մարդկանց ձեր կյանքից, էն մեր ավանդական ծամած շաբլոնով` աչքից հեռու, սրտից դուրս: Ու ընդհանրապես, ինչ-որ մեկին "կարոտել եմ քեզ" գրելուց առաջ մի հատ ձեր մեջ մտածեք` դուք իրոք, մաքուրով կարոտու՞մ եք, թե՞ ուղղակի ձանձրանում: