Բաղադրիչներ
Խմորի համար՝
ալյուր - 400գր
կարագ - 250գր
ձու - 2 հատ+ 1 սպիտակուց
սոդա - 1թ/գդ
վանիլին - 10գր
թթվասեր - 250գր
Միջուկի համար՝
ալյուր - 1 բաժակ
կարագ - 125գր
շաքարավազ - 1,5 բաժակ
վանիլին - 5 գր
Վրան քսելու համար՝
ձու - 1 հատ(դեղնուց)
կաթ - 1ճ/գդ
Պատրաստման եղանակ
Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուր, սոդան, վանիլինն ու սառեցրած կարագը: Ստացված զանգվածը տրորում ենք ձեռքերով վերածելով փշրանքի: Ստացված փշրանքի կենտրոնում անում ենք փոսիկ, այդ փոսիկի մեջ լցնում ենք թթվասերը, ավելացնում ենք ձվերն ու սպիտակուցը, խառնում ենք ստացված զանգվածը պատառաքաղով ու հունցում ենք փափուկ խմոր:
Միջուկի համար առանձին ամանի մեջ լցնում ենք ալյուրն ու սառեցրած կարագը: Տրորում ենք ստացված զանգվածը ձեռքերով վերածելով փշրանքի, ապա ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը և խառնում:
Պատրաստի խմորը բաժանում ենք 3 գնդի, յուրաքանչյուր գունդ գրտնակում ենք, բացում 3 մմ շերտով, վրան լցնում ենք պատրաստի միջուկը և փաթաթում ռուլետի ձևով:
Ստացված ռուլետները կտրատում ենք, տալով գաթայի տեսք, դնում պերգամենտային թղթով պատած տապակի վրա, վրան քսում ենք հարած դեղնուցն ու կաթը և թխում ջեռոցում 25-30 րոպե 180 աստիճանում:
Պատրաստի գաթան հանում ենք ջեռոցից, թողնում որ սառչի և մատուցում:
Գաթայի միջուկի մեջ ցանկության դեպքում կարող եք ավելացնել մանրացված գետնանուշ կամ ընկույզ 🙂

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 3