Հավատ ենք մուրում մեր հին ու փլված պատերի ներքո,
Որ մի ժամանակ տաճար էր կանգուն, ամուր սյուներով,
Եվ այդ ժամանակ հույս-սերն էր ապրում կամարների տակ,
Իսկ հիմա անսանձ քամին է տալիս քարերին ապտակ...
Հավատ ենք մուրում այս պատերի տակ, որ գուցե մի օր
Չմուրանք ոչինչ, չլինենք այսքան մենակ ու մոլոր,
Հավատ ենք մուրում... քանզի այն մարեց, պարպվեց, վերջացավ,
Մնաց մի թույլ հույս ու նրա կողքին չմարող մի ցավ։
Հավատ ենք մուրում նաև երկրից դուրս, օտար ճամփեքին՝
Աչքներս գցած մեզնից անհավատ օտարի ձեռքին,
Ու նորից հույսով, կորած հավատով հավատում ենք դեռ,
Որ նրանց համար մենք կարևոր ենք, ոչ թե ծանր բեռ։
Հավատ ենք մուրում...
Այն էլ այն դեպքում, երբ մենք ենք հավատ տվել աշխարհին,
Ու մեր ձեռքում էր Աստծո տաճարի ոսկե բանալին...
...Կամ, թե՞ հավատն էր, որ մեզ կանգնեցրեց այս թեժ անկյունում,
Որտեղ՝ վիրավոր գազանի նման կյանք ենք աղերսում...
ՀայՔ


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев