Фильтр
  • Класс
  • Класс
.
Հարգելի՛ համաքաղաքացիներ, ապրիլի 2-ին՝ ժամը 15:00-ին Ազատության հրապարակից շարվելու ենք դեպի ՄԱԿ-ի գրասենյակ,ՌԴ դեսպանատուն և այլ դեսպանատներ՝ գրավոր ներկայացնելու մեր պահանջը: Ճանապարհին երգելու ենք ազգային,հայրենսիրական երգեր: Երթի նպատակն է համաշխարհային հանրության աչքերը բացել և այս երթով փրկել քեսաբցի մեր եղբայրներից և քույրերից գոնե մեկի կյանքը:
Եկե՛ք թույլ չտանք,որ 20-րդ դարասկզբի ցեղասպանությունը կրկնվի 21-րդ դարի դարասկզբին:
Եկե՛ք պարզապես դատարկ խոսքերից ու բարձրագոչ կոչերից անցնենք գործի:
Եկե՛ք տեր կանգնենքմեր ազգակիցների կյանքի իրավունքին,վերջապես դառնանք պահանջատեր:
Սպասում ենք բոլորիդ,ցանկալի կլինի ձեզ հետ բերեք պաստառներ,գրություններ, դրոշակներ:
Այն պատերազմը, որ գնում է արդեն երկար ժամանկ Սիրիայում, դա մեծ աղետ է նաև հայության համար:
Показать ещё