Հենց գնացի, կարոտելու ես, չէ: Հենց իմանաս, որ բացի էն, որ քոնը չեմ, նաև մոտդ չեմ, մի բան պակաս կթվա, չէ: Դու հիմա հաստատ մտքում գոռում ես - չէ, բայց սիրտդ լավ գիտի, որ ինձ հավերժ կորցնելուն դեռ պատրաստ չի: Համենայն դեպս ոչ հիմա:
Դու համաձայնեցիր ժամանակավորապես հեռու մնալ: Ժամանակավորապես բացակայել ու բաց թողնել իմ տեղը: Ինչքան էլ ինքդ քեզ համոզում ես, թե վերջ:
Թե կարողացանք առանց իրար մի օր ապրել, կյանքն էլ կապրենք մի օրվա պես:
Բայց հենց գնացի, սրտիցդ մի կտոր հետս տանելու եմ: Մարմնիցդ մի կարևոր մաս վերցնելու եմ հետս ու գնամ:
Կյանքիցդ մի փոքր հատված ինձ եմ պահելու: Որովհետև իմն են այն օրերը, որ ժպտացել ես: Իմն են այն պահերը, որ գոհացել ես: Իմն են հուշերը, որ մոռացել ես: Քեզ պետք չի: Ես