ԿՈՐԱԾ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Աշխարհի սրտի քարտեզի վրա,
Լալվար սարին մոտ,
Արևի կեսն իր գիրկն առած՝
Իմ Շահումյանն է ՝
Հոգուս հարազատ,
Ու շատ սրտամոտ։
Այնտեղ մշուշներից նայող իմ կարոտներ են ,
Ծեր թթենին է մեր մաշված բակում,
Այնտեղ իմ կորած խենթ մանկությունն է,
Որ մնացել է կալերի թաղում։
Հիմա ավեր է մեր բակն այնտեղ,
Մի ծիծեռնակ է միայն բնակվում,
Կարոտիս երգը առած իր շուրթին,
Շրջում է նա մեր դատարկված բակում։
Տարիների մշուշից նայում եմ ես քեզ,
Իմ հարազատ շեն, տուն իմ հայրենի,
Ցավում եմ , որ հեռու եմ քեզնից,
Բայց քո զավակն եմ
Թող որ միշտ մնամ ՝
Պատվիդ արժանի։
Սվետա ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ․․․