Դիմանա՞լ անհնար է, սակայն դիմանում եմ, բայց գիտե՞ս ինչն է ցավալի, ինչքան կարող եմ դիմանալ առանց քեզ, չգիտեմ, չեմ էլ պատկերացնում ու չեմ էլ կարողանում դադարել քեզ սիրելուց, քեզ կարոտելուց, քեզ երազելուց, քեզ իմ կողքին պատկերացնելուց: Ախր առանց քեզ կարծես չեմ ապրում, կարծես այս աշխարհը ինձ համար չլինի, աչքերս այլևս ոչ-ոքի չի տեսնում, միայն տեսնում է քո անիրական պատկերը: Թեկուզ ներսումս կարոտից մեռնում եմ ու օրերս խեղդում, որ մոռանամ կարոտս, բայց ապարդյուն: Ահավոր է և շատ դաժան երբ սիրում ես մեծ սիրով, բայց մնում դատարկաձեռն:
Комментарии 1