Պիտի մրսես, որ տաքանաս ու լավ զգաս։ Պիտի ցավի, հետո անցնի, որ հասկանաս՝ ինչքան լավ է առանց ցավի: Մի օր լացի՛ր ու կիմանաս՝ Ուրախն ինչ է: Ընկի՛ր մի օր ու կիմանաս՝ ինչ լավ բան է բարձրանալը: Պիտի լինի դատարկություն, որ լցվելուց չդատարկվես: Պիտի մթնես, որ ճանաչես՝ ով է Լույսը: Սիրի՛ր մի օր, կհասկանաս, որ չես ապրել մինչև այսօր..........
Երբ կսիրես, չմոռանաս, Որ ՄՈՐ սիրուց ջինջ սեր չկա, Երբ կխոսես, չմոռանաս, Որ ՀՈՐ խոսքից ճիշտ խոսք չկա... ՈՒ թե քայլերդ քեզ կտանեն Այս աշխարհի բարձունքներին, Չմոռանաս, ծունկտ ծալես ՈՒ խոնարվես ծնողներիդ.....