Հարգելի ուսուցիչներ եկավ այն պահը, որ մենք Ձեզանից մի քանի ամսով բաժանվելու ենք...Ձեր գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրելով մեզ հիմա հրաժեշտ ենք տալիս միմյանց:Դուք եք, որ ամենօրյա տքնաջան աշխատանքով նվիրվում եք մատաղ սերնդի դաստիարակության գործին` երեխաներին տալով հայեցի կրթություն, նրանց մեջ սերմանելով սեր դեպի կրթությունը, ընտանիքը, հայրենիքը... Ուսուցիչ . բառ, որը մեզ տանում է դեպի կրթություն ու գիտություն: Այն հոգատարություն, քնքշանք ու սեր է նշանակում մեզ՝ աշակերտներիս համար: Բառ, որի շնորհիվ մենք դառնում ենք հասարակությանը պիտանի մարդ: