Ես արեւածագի շողերի մեջ նկարեցի իմ սերը
Ու երկինքը տարավ,
Ես կանաչ դաշտերի մեջ նկարեցի իմ սերը
Ու քամին տարավ,
Ես սարերի կատարներին նկարեցի իմ սերը
Ու ամպերը տարան,
Ես ամպերի մեջ նկարեցի իմ սերը
Ու անձրեւները տարան,
Ես ծառերի սաղարթներին նկարեցի իմ սերը
Ու աշունը տարավ,
Ես սերս նկարեցի գետերի մեջ
Ու ծովը տարավ,
Ես նկարեցի սերս ծովի վրա
Ու ալիքները տարան,
Ես նկարեցի սերս հորիզոնում
Ու գիշերը տարավ,
Հիմա ես սերս նկարում եմ գիշերային աստղազարդ երկնքում
Ու երազում...
23.06.2022թ