Մենք ապրում ենք դարաշրջանում, որտեղ կյանքի ամեն պահը պետք է դնել ցուցափեղկում։ Սրճարանից՝ սուրճի փրփուրի story, ափսեից՝ գունավոր filter, իսկ կյանքից՝ ճշգրտորեն ընտրված կադրեր, որ ամեն ինչ կատարյալ թվա։ Ցուցադրությունը դարձել է նոր արժույթ, իսկ լռությունը՝ շքեղություն, որը շատ քչերն են կարող իրենց թույլ տալ։ Մենք այլևս չենք ապրում պահը՝ մենք այն բեմադրում ենք։ Յուրաքանչյուր օր նոր դեկորացիա է, նոր կոստյում, բայց սցենարը միշտ նույնն է՝ “տեսեք, թե որքան երջանիկ եմ”։ Իրական երջանկությունը մնում է կուլիսներում, այնտեղ, որտեղ լույսերը հանգած են և հանդիսատես չկա։ Իսկ մենք շարունակում ենք ապրել այնպես, կարծես Օսկարի մրցանակաբաշխության «Լավագույն օնլայն դերակատարում» անվանակարգում ենք❣︎
Нет комментариев