Ու խնկահո՜տը...
Ու խնկահոտը գնա՜ց, խառնվե՜ց
Եռագույնների անզո՜ր ծփանքին,
Խոնարհման օր է...
Շիրմաթմբերի ծաղկաթաղ շարան՝
Թարմ ու անհաշիվ,
Ուր ամենքի տակ
Մոր սրտից պոկած
Գարուն ծաղկի պես մի կյանք է հանգչում...
Ու... ու ե՛ս էլ մայր եմ,
Բայց ձեր մայրերի երկնահաս ցավին
Ամոքիչ մի բառ, ա՜խ, արտաբերել չեմ համարձակվում,
Բառերը բոլոր ունայն են թվում,
Նրանց աչքերին առանց ամոթի ու շիտակ նայել
Չեմ կարողանում,
Հետ դարձեք, տղե՜րք, մայրական սրտով հրամայու՛մ եմ,
Չէ՜, աղաչու՜մ եմ, հետ դարձեք, տղերք,
Անզորությունից՝ ցավը հավատիս ձեռնոց է նետում,
Վեր կացեք, տղե՜րք, ապրել չի՜ լինում։
Ես մեղք չեմ գործել, բայց, Աստված վկա,
Այսպես ապրելուց շա՜տ եմ ամաչում,
Ձեր կյանքի գնով, կորած հավատով
Ապրել չե՛մ ուզում...
Վեր