Խորհուրդ տամ քեզ իմ հարազատ,
Թե, իհարկե այն կնդունես.
Եղի՛ր բարի, հոգով ազատ,
Դատելու հետ դու գործ չունես:
,,Թող քար նետի, ով անմեղ է”,
Հիշի՛ր խոսքը բիբլիական,
Որքան էլ որ տեղդ նեղ է,
Ապրիր հոգով անապական:
Մի պահանջիր մարդուց` հրաշք,
Նա գործում է մեկ-մեկ մեղքեր,
Ու չի դառնա սուրբ, հրեշտակ,
Հոգում ունի պահած վերքեր:
Այո՛, մե՛ղք ես գործում դու էլ,
Երբ խոսում ես ուրիշներից,
Մի պղտորիր հոգիդ բյուրեղ,
Հեռու՛ մնա ծուռ խոսքերից:
Հիշի՛ր, ամեն ցավ ու մորմոք,
Դա` վասստակն է գործած մեղքի,
Պետք չէ՛ լինել բիրտ, անողոք
Ու քարկոծել միշտ ամենքին: