Ամենադժվարը բաժանման հետ չհաշտվելն է... Ամենամեծ ցավը ամենամոտ մարդուց հեռու լինելն է, որին կարծես չես էլ ճանաչել... Ամենաճնշող լռությունը ամենասիրելի ձայնի պակասն է, որ մի ժամանակ իր ներկայությամբ զարդարում էր քո տխուր ու մենավոր ժամերը զվարթ լռությամբ... Դժվար է նայել հետ ու ոչինչ չզգալ, երբ հետևում մի գեղեցիկ կյանք էր երազներով ու կյանքով լեցուն... Դու չես կարող մոռանալ ոչինչ, երբ հիման է ոչինչ առանց հարազատ մարդկանց ներկայության... Ազնիվ խոսք, ես ինքս էլ չգիտեմ՝ ինչ անուն տալ անսպասելի հեռացումներին, մոռացումներին, գուցե և արդարացում կա, որ շատերը հեռացան, միգուցե և չկա... Ինչևէ, ես միայն բարին եմ ուզում հիշել, փայփայել ժպիտներ ու պահեր անմոռաց, որ հավերժվեցին իմ սրտում ու բնավ չեն անէան