Հա՛յր, եկել եմ նորից Քեզ մոտ,
Խնդիրներով իմ` Քեզ ծանոթ,
Ես անզոր եմ դիմակայել
Եվ չեմ կարող էլ պայքարել:
Ծանր բեռս Քեզ եմ հանձնում,
Իմ հայացքը Քեզ եմ ուղղում,
Ազատիր ինձ այս հոգսերից,
Հեռու պահիր սխալներից:
Առաջնորդի՛ր, տա՛ր ինձ Քեզ հետ,
Տո՛ւր ինձ թևեր, բարձացրո՛ւ վեր,
Թող որ քայլեմ Քո հետքերով,
Կատարյալ և խաղաղ կյանքով: