Փափուկ և նուրբ բիսկվիտ
Բաղադրամասեր 4 հատ ձու, 2 հատ ձվի սպիտակուց 3 ճ/գդ ալյուր, 1 թ/գդ փխրեցուցիչ, 100 գր շաքարավազ, 1 պտղունց վանիլին, 2 ճ/գդ բուսայուղ
Պատրաստման եղանակը Սպիտակուցները, շաքարավազը և ձվերը լավ հարում ենք, ավելացնում բուսայուղն ու վանիլինը: Ալյուրն ու փխրեցուցիչն անցկացնում ենք մաղով և լցնում ձվային զանգվածի մեջ: Բիսկվիթը լցնում ենք 30 х 40 սմ տրամագծով յուղաթղթապատ ձևամանի մեջ և հավասարեցնում: Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 5-10 րոպե: Արդյունքում ստացանք նուրբ բիսկվիթ , որը կարող եք օգտագործել տորթի կողքերը ձևավորելու համար: