
Левая колонка
Фильтр
-Չթողնե՛ս ձեռքս, ես վախենում եմ, խոստացի՛ր, որ այս պատմության մեջ ինձ մենակ չես թողնի։-Չեմ թողնի,-ասաց ու ամուր սեղմեց վախից շփոթված աղջկա ձեռքը։ -Հակոբն էլ ասաց չեմ թողնի, բայց թողեց․․․ -Հակոբն ո՞վ է։ -Դասընկերս էր, մինչև 7-րդ դասարան միասին ենք սովորել։ -Հետո՞։ - Ձմռանը միշտ միասին էինք դասի գնում, ես սարսափում էի սայթաքելուց, և ամեն անգամ մեր թաղամասը դպրոցին կապող անհարթ ճանապարհին բռնում էր ձեռքս, որ վայր չընկնեմ։ Մի անգամ ոտքերս սահեցին,գրեթե վայր էի ընկնում, չթողեց ձեռքս․․․ ու խոստացավ, որ երբեք ինձ այդ ճանապարհին մենակ չի թողնի։ -Գնաց ուրի՞շ դպրոց ու դու այդ ճանապարհը ստիպված մենա՞կ էիր անցնում,- կես ժպտալով փորձեց գուշակել տղան;
...На этом пока всё
Войдите в ОК, чтобы посмотреть всю ленту

