Մենք ծնվել ենք աշխարհ եկել ոչ թէ թվալ երևալու խաբեությամբ այլ լինելու՝ այն լինելու ինչ կանք իրոք. որ մարդկության հազար ու մի ինչումների հարցապնդող աչքում մեխենք գոնե մեր մեկ պատասխանը. և դրանով վերադարձնենք օտարացող էությունը մեր սրտերի. հարյուր տարին մեկ են ծնվում մեծություններն այս աշխարհի . բայց ամեն օր հարյուր մեծ է գալիս աշխարհ. ծնվում են մեծ բայց չեն թողնում որ դարնան մեծ։ սոխի գլխի տեղ են դնում մեր պեսներին մարդիկ հաճախ. մե՝նք որ բոլորովին նման չենք սոխի գլխի. մենք նման ենք սոխի գլխի լոկ այնքանով որ նրա պես բազմաշերտ ենք բազմափաթեթ։ հիմա մենք պիտի բացվենք սոխի նման. փաթեթ-փաթեթ ու շերտ առ շերտ մինչև հասնենք մենք միջուկին. մինչև իսպառ մենք սպառվենք. ինչպես մայրերն են սպառում իրենց կաթը