Վերջին ժամանակներս հաճախ կարելի է հանդիպել երիտասարդների՝ ձեռքին կարմիր թել կապած: Եթե ոմանց համար դա ուղղակի ինչ-որ մեկից տեսած ու ընդօրինակած ձևական բան է, ապա որոշների մոտ այն լուրջ հավատալիք է:
Որտեղի՞ց եկավ ու ինչպե՞ս մտավ քրիստոնյա երիտասարդների մեջ հերթական սնոտիապաշտական անհիմն ու ցավալի երևույթը: Ինչպե՞ս կարելի է սեփական հաջողությունները կամ անհաջողությունները կապել թելի հետ:
Շատ լրատվական կայքեր ու բլոգներ այսօր ակտիվ «քարոզարշավ» են մղում ու տարածում կարմիր թելը կապելու կանոնները, ձևերը, քանի հանգույց պիտի արվի, միմյանցից որքան հեռավորության վրա, երբ կարելի է հանել, անգամ հանդիպեցի այսպիսի հորդորի՝ «Եթե ծնողը սրտացավ է, ապա անպա