Դու տեսել ես տեր,
Ոտքերս բոբիկ,
Արցունքս հաշվել`
Հատիկ առ հատիկ,
Ինձ տուն ես եղել,
Երբ որբի նման,
Ես որոնում էի`
Անկյուն ու տանիք։
Ես չեմ մնացել առանց Հայր Մերի,
Սերդ բարուրից ինձ հետ է եղել,
Եվ իմ մայրն էլ է ճիշտ քո մոր նման`
Անշուք մի վայրում ինձ կյանք պարգևել։
Ձյուն եկավ վրաս այս հուլիս ամսին,
Իմ մեջքը որբի մտրակը դաղեց,
Գուցե բանաստեղծ լինելու համար`
Բախտը իր մտքում ինձ մի քիչ ատեց։
Իմ չվաճառվող տեսակի համար,
Մտքերս խաչի ճամփով քայլեցին,
Հայրենիք ու որբ երգելու համար,
Մտքից առավել`հոգիս խաչեցին։
Պարտատեր դարձան բոլորը գլխիս,
Այն ինչ այդ իրենք ինձ պարտք մնացին,
Հանուն խաչյալի և հանուն իմ մոր`
Մնացի վանքին իմ հավատարիմ։
Հեղ`. Ana Maria