Մի ողջ ազգի գարուն տարան,
Ու ծառերը թախծեցին,
Էլ ծաղկելու իմաստ չկար,
Չէր սազի սուգ օրերին։
Հիմա ես ո՞նց մոր ականջին,
Հայրենիքի սեր երգեմ,
Հիմա ես ո՞նց հոր աչքերում,
Որդու գալուստ նկարեմ։
Դլե Յաման նորից երգեց,
Բախտը հայի ականջին,
Իրենց ծունկն են ջարդում այստեղ,
Մեր խեղճ մայրերը կրկին։
Մի ողջ ազգի գարուն տարան,
Մի ողջ ազգի խաբեցին,
Ու մեր Շուշին մնաց մենակ,
Կարոտ հայի աչքերին։
Մի ողջ ազգի գարուն տարան,
Սերերը որբ մնացին,
Ու արցունքը ծածկեց միայն,
Իրենց սիրո մատանին։
Ու նայում է երկինք հիմա,
Մի որբացած երեխա,
Հավատ ունի այդ անմեղը,
Որ իր հայրը ետ կգա։
Երկինք դու շատ բախտավոր ես,
Թանկերը քեզ ես վերցրել,
Ապրեմ այնքան,որ հասկանամ`
Դրանից ի՞նչ ես շահել։
Մի ողջ ազգի գարուն տարան,
Ու ծառերը