Դե, բարև, Հայրիկ... Ահա և նորից մենք հանդիպեցինք: Այս անգամ արդեն ոչ թե երազում, Ու ոչ էլ, ավա՛ղ, Ոչ, Իրականում: Ես քո շիրմի մոտ Կանգնած եմ թևատ, Խոսում եմ քեզ հետ, Իսկ դու ժպտում ես նկարից գունատ, Կարծես զսպելով ձայնդ լացախեղդ: Նորից լեղահամ այս ցավը հզոր Սիրտս է լցվում, Զգո՛ւմ ես կանչս` վաղուց մենավոր, Որ քեզ է կանչում: Առանց հարազատ ու ջերմ աչքերիդ Լրիվ մենացել, Առանց հայրական սուրբ խրատներիդ Ես որբ եմ դարձել: Առանց քո տաքուկ, սիրող հայացքիդ Լրիվ քարացել... Եվ քո իմաստուն ու խոր մտքերին Կարոտ