Ես գյուղ եմ գնում՝ սար ու ձոր շրջում
Եվ այնքան հոգնում ՝ խոսել չեմ ուզում
Բայց տուն չհասած, կես ճանապարհին
Կարոտում կրկին քարին ու թփին, ծառին ու ծաղկին
Ես գյուղ եմ գնում ՝ հայրենի օջախ,
Ծնողներիս մոտ դառնում երեխա,
Խոսում վերից ու վարից, զրուցում՝ ուրախ,
Բայց ժամանակն է դառնում ակնթարթ:
Ինչքան էլ մնամ՝ նույնիսկ շաբաթը վայրկյան է դառնում
Բաժանման պահին կարոտը նորից գալիս փաթաթվում
Ու էլ չի գնում ստվերի նման ուղեկցող դառնում
Ու ինձ թվում է ամբողջ աշխարհն է ինձ պես կարոտում:
«Մեկ էլ ե՞րբ կգաք՝ ձեր գալ գնալուց բան չհասկացանք»
Մորս այս հարցին պատասխան չունեմ:
« Երկու քյոթուկ կա էս գյուղի տանը՝ մեզ չմոռանաք»
Հորս այս խոսքին՝ իբր պատասխան անխոս «ժպտում եմ»:
Ես գյուղ եմ գնում , կարոտս առնում,