Եվ ի՞նչն է անվերջ մեզ մղում առաջ, Կյանքում այս անդարձ... խելառ... սրընթաց... Միայն միտքը այն, թե կյանքն այս դժվար Ճանապարհ է կարճ... վայրկյանի ընթացք... Բայց վերջում նրա՝ մշուշով ծածկված, Հոգնած միտքը՝ մեր, գուցե վերջապես, Հասկանա միտքը այս կյանքի՝ խելառ...
Թե հանկարծ տեսնես քեզ իմ ձեռքերում, Ու անզոր փորձես՝ փախչել իմ գրկից, Կարծելով, թե քեզ կայրի իմ սերը, Ապա իմացիր... Թե ամուր սեղմես մարմինդ կրծքիս, Ու վառես հուրը կրծքումդ ուժգին, Կդառնամ անզոր, անկարող ու թույլ, Կպարտվեմ իսկույն սրտիդ կրակին...
Երբ մի ակնթարթ՝ լուսավոր ու տաք Հպումը մարմնի ապրում ես՝ անվերջ, Գիտես, որ նրա ջերմությունը վառ, Հպման միջոցով՝ նուրբ ու մոգական, Կյանք է քեզ տալիս՝ հզոր ալիքով, Ալիքն այդ անցնում է մաշկիդ վրայով, Եվ ապրեցնում է՝ մարմինդ բոլոր...
Կրակն ու հուրն են ինձ շրջապատել, Տանում են նորից՝ դեպի անուրջներ... Խենթացնող, գերող, միտքը հմայող՝ Կրակ ու բոցեր՝ մարմինս գերող, Խրվում են սիրտս, այրում են ներսից, Հետո մարմնիցս դուրս գալով զորեղ՝ Այրում բոլորին՝ բոցավառ լեզվով...