Ամենահամեղ տորթը մեղրով․ Իդեալական բաղադրատոմս Բաղադրամասեր 2 ճգ. մեղր, 2 բաժակ շաքարավազ, 3 ձու, 2 թգ. սոդա, 500 գր. կարագ, 2 բաժակ ալյուր, 1 տուփ խտացրած կաթ, 1 բաժակ կաթ, Վանիլին Պատրաստման եղանակը Լավ խառնել, ստացված խմորը բաժանել 5 գնդի, յուրաքանչյուր գունդը գրտնակել և դնել ջեռոցի թիթեղի հակառակ երեսին: Թիթեղը պետք է նախապես տաքացնել: Թողնել մինչև վարդագույն դառնալը: ԿՐԵՄ - 200 գր. կարագին ավելացնել 1 տուփ խտացրած կաթ կամ 1 բաժակ կաթ և 1 բաժակ շաքարավազ, 1 ճգ. ալյուր և լավ խառնել: Եփել մինչև պնդանալը, քիչ վանիլ գցել: Սառելուց հետո ավելացնել 200 գր. հարած կարագ: