ՍԻՐՏՍ ՓԽՐՈՒՆ Է, ՀՈԳԻՍ ` ԴԻՄԱՑԿՈՒՆ
Սիրտս փխրուն է, հոգիս` դիմացկուն
Չգիտեմ լավ է, թե վատ այդ` կյանքում,
Սիրտս կարոտից հրդեհվում, վառվում
Հոգիս զույգ ձեռքով կրակն այդ մարում...
Սիրտս երբ ցավ ու հոգսերից տնքում
Հոգիս մայրաբաբար վերքերը բուժում,
Սիրտս ափերից թե հանկարծ ելնում
Հոգիս գգվանքով ափերը շոյում...
Սիրտս գրում է, իսկ հոգիս ջնջում
Սրտիս հույզերը`իր սիրով հղկում,
Ու թե երբեմն ` իր մեջ ամփոփվում
Նա սրտին մոր պես իր գիրկն է առնում...
Սիրտս փխրուն է, հոգիս դիմացկուն
Գտել են նրանք մեկմեկու լեզու,
Ցավ, կրակ ու սեր ամբարած ներսում
Աներկյուղ, անվախ` առաջ են շարժվում...
Լ.ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ