Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից զոհվել Է 41 երեխա: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, վկայում են զոհվածների ցուցակները, որոնք փակցված են ողբերգության զոհերի ազգականների կողմից ստեղծված շտաբում:
Զոհվածների ազգականների նախաձեռնող խմբի անդամները, որոնք այցելել են Կեմերովոյի դիարան, հաստատել են առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհից 64 մարդու զոհվելու վերաբերյալ պաշտոնական տվյալների հավաստիությունը:
Հրդեհից 67 մարդ է տուժել, որոնցից 14-ը՝ այդ թվում 3 երեխա, դեռ հիվանդանոցներում են։