Սպասում եմ քեզ ու կարոտում, մինչև Աստված մեզ միացնի, մինչև երկու սիրող սրտեր իրար ձուլվի, հավերժացնի: Եթե հանկարծ մի օր թախծես, հիշիր, սեր իմ, հեռու հեռվում իմ աչքերն արցունք են թափում ու իմ սիրտն է քեզ կարոտում: Ինձ գերել են, հմայել են քո աչքերը թախծոտ ու հեզ, սակայն հոգիս կուրախանա, եթե դու միշտ ուրախ լինես: Իմ անմոռաց, դու իմ միակ, դու իմ սրտի սիրո կրակ, ինչքան էլ որ հեռու լինես, հիշիր, որ ես սպասում եմ քեզ...