Քյաբաբի Պատրաստումը: Բաղադրությունը 1 կգ. տավարի միս 200գրամ խոզի սալ 3 գլուխ միջին չափի սոխ աղ կարմիր պղպեղ կանաչ սոխ խառը կանաչի: Պատրաստման եղանակները Այս ամենը աղալ մսաղացով երկու անգամ, հետո լավ խփել մինչև որ զանգվածը ձգվի, դնել սառնարանում երկուսից երեք ժամ: Այնուհետև կլոր գնդիկներ սարքել և ձեռքերը ջրի մեջ թաթախելով անցկացնել շամփուրի վրա: Հետո դնել թեժ կրակի վրա մինչև կարմրելը; Մատուցել սոխի և կարագի հետ: