Անձրևն իր հալված երկար մատներով
Մատնահարում է լռին մայթերի գորշ ստեղները,
Եվ ամայացած-քնած քաղաքում
Սկիզբ է առնում մի խուլ եղանակ,
Որտեղ մաս ունի
Աշնան ծառերի դանդաղ դեղնելը,
Ե՛վ այն ամուրին,
Որ պաղ սենյակում քնել է մենակ,
Ե՛վ այն բողոքը,
Որ դատարանում իզուր չի հարգվել,
Ե՛վ այն կարոտը,
Որ սրտի վրա`
Իր տիրո՜ջ վրա,
Նոր տեր է կարգվել,
Ե՛վ այն աղջիկը,
Որ գեշ երազից ճչում է անձայն,
Ե՛վ այն հուշերը,
Որ եկան անկոչ,
Ես վռընդեցի՜,
Բայց էլի՛ չանցան:Չանցա՛ն
Եվ հիմա,
Ինձ հետ միասին,
Ականջ են դնում,
Թե անձրևն իր պաղ, երկար մատներով,
Իր վատ նվագից չվհատվելով,
Ինչպե՞ս է ծեծում
Համըր մայթերի ստեղնաշարը:Եվ իմ տխրության,
Չանցնող կարոտի առատ պաշարը
Համալըրվում է գթոտ խոսքերի նոր մթերումով:Քո հեռո՜ւ-հեռո՜ւ պաղ