Ձվի դեղնուցները խառնե; շաքարավազի, վանիլի և ալյուրի հետ։ Կաթը եռացնել և տաք-տաք լցնել խառնուրդի վրա։ Լավ խառնել։ Ստացված զանգվածը դնել մարմանդ կրակին և եփել մինչև պնդանա։
Վերցնել կաթսան, մեջը կոտրել ձվերը, լցնել շաքարավազ։ Դնել կրակին և անընդհատ խառնել։ Ստացվում է խիտ զանգված։ Վերցնել կրակից խառնել և թողնել սառչի։ Հարել կարագը շաքարի փոշու հետ։ Ավելացնել արդեն սառած զանգվածը և վանիլը։